Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդ­դի­մու­թ­յու­նը կորց­րեց «ոս­կի» ժա­մա­նա­կը

Ընդ­դի­մու­թ­յու­նը կորց­րեց «ոս­կի» ժա­մա­նա­կը
25.12.2020 | 01:42

Ժո­ղո­վուր­դը լավ խոսք ու­նի. «Եր­կա­թը տաք-տաք են ծե­ծում»։ Ընդ­դի­մու­թյու­նը կորց­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նին հե­ռաց­նե­լու ճիշտ ժա­մա­նա­կը, ու, դրա­նից օգտ­վե­լով, այ­սօր իշ­խա­նու­թյունն է ան­ցել հա­կա­հար­ձակ­ման։ Այ­սօր ա­մեն ինչ ընդ­դի­մու­թյան դեմ է աշ­խա­տում՝ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րը, իշ­խա­նու­թյան «ֆեյ­քե­րի» նոր թա­փով գոր­ծի լծ­վե­լը, ընդ­դի­մու­թյան ա­ռաջ­նորդ­նե­րի հան­դեպ մեծ թափ ստա­ցած վար­կա­բե­կում­նե­րը։ Ա­վե­լին, Փա­շի­նյանն այն­քան հան­գիստ է զգում ի­րեն, որ իր ա­ղան­դա­վո­րա­կան ընտ­րա­զանգ­վա­ծով պատ­րաս­տում է հար­ձակ­վե­լու Մայր ա­թո­ռի վրա։ Մյուս ուղ­ղու­թյուն­նե­րով էլ շա­րու­նակ­վում են փա­շի­նյա­նա­կան «օ­պե­րա­ցիա­նե­րը». ի­րա­վա­պահ ողջ հա­մա­կար­գը լծ­վել է պատ­ժիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նե­լուն, հիմ­նա­կա­նում ի­րենց հո­ղը պաշտ­պա­նող­նե­րի դեմ։ Դա­վա­ճա­նա­կան ակ­տից հե­տո «դա­րան մտած­նե­րը» ար­դեն կա­տար­վածն իբր ար­դա­րաց­նող թե­զե­րով ո­ղո­ղում են հա­մա­ցան­ցը, լրատ­վա­կան դաշ­տը և հեր­թա­կան ան­գամ լվա­նում ու­ղեղ­նե­րը։ Իսկ այս ա­մե­նի դեմ ընդ­դի­մու­թյու­նը շատ թույլ քայ­լե­րով է պայ­քա­րում։


Ե­թե Ար­ցա­խը փա­թե­թով թշ­նա­մուն նվի­րե­լուց հե­տո ընդ­դի­մու­թյու­նը չկա­րո­ղա­ցավ ան­մի­ջա­պես հե­ռաց­նել Փա­շի­նյա­նին, հի­մա Սյու­նի­քը կա­մաց-կա­մաց զի­ջում են, հան­րա­յին մեծ ըմ­բոս­տու­թյու՞ն է սպա­սում, այն էլ այս­պի­սի ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րում։ Կա­պի­տու­լյա­ցիա­յի հա­ջորդ օ­րե­րին ընդ­դի­մու­թյու­նը մար­դա­շատ մեծ եր­թեր ու հան­րա­հա­վաք­ներ էր ա­նում, սա­կայն հենց ընդ­դի­մու­թյան ոչ ար­մա­տա­կան քայ­լե­րի պատ­ճա­ռով նոս­րա­ցան ցու­ցա­րար­նե­րի շար­քե­րը։
Ընդ­դի­մու­թյու­նը չի ցան­կա­նում հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով գնալ։ Ցույց տվեք այ­սօր­վա իշ­խա­նու­թյան որևէ գոր­ծո­ղու­թյուն, որն ինչ-որ օ­րենք, սահ­մա­նադ­րա­կան ի­րա­վունք չի խախ­տել։ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­նօ­րի­նա­կան ե­ղա­նակ­նե­րով բռ­նա­զավ­թեց իշ­խա­նու­թյու­նը և շա­րու­նա­կեց ա­ղա­ղա­կող օ­րի­նա­խախ­տում­նե­րով 2,5 տա­րի պաշ­տո­նա­վա­րել։ Այս մար­դը չի կա­րող օ­րի­նա­կան ճա­նա­պար­հով հե­ռա­նալ, ո­րով­հետև եր­բեք բա­նի տեղ չի դրել օ­րեն­քը։ Որ­քան էլ ան­ցն­ցում հե­ռա­նա­լու բա­րո­յախ­րա­տա­կան ե­լույթ­ներ ու­նե­նաք, կո­չեր հղեք նրան, միևնույն է, տեղ չի հաս­նե­լու, ո­րով­հետև Փա­շի­նյա­նը իշ­խա­նու­թյու­նը վերց­նե­լու և պա­հե­լու միայն ա­նօ­րի­նա­կան ճա­նա­պար­հը գի­տի։ Ե­թե ընդ­դի­մու­թյու­նը մտա­ծում է, որ ար­մա­տա­կան քայ­լե­րով իշ­խա­նու­թյան հե­ռա­ցու­մը երկ­րի վար­կա­նի­շին կվ­նա­սի, խն­դիր­ներ կս­տեղ­ծի Հա­յաս­տա­նի հա­մար, պի­տի հան­գիստ լի­նի. Հա­յաս­տա­նը վա­ղուց ոչ վար­կա­նիշ ու­նի, ոչ էլ ինչ-որ մե­կը նրան բա­նի տեղ է դնում։ Ինչ վե­րա­բե­րում է խն­դիր­նե­րին, խեղդ­վող եր­կի­րը միայն մեկ խն­դիր ու­նի՝ փրկ­վել խեղդ­վե­լուց։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 13652

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ